Ֆրանսիական «Լիոնի» և Հռոմի «Լացիոյի» նախկին կիսապաշտպան Էդերսոն Օնորատոն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է Sky Italia-ն:
Բրազիլացի 33-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Ֆլամենգոն» էր, որտեղ նա խաղում էր մինչև 2018 թվականի ավարտը:
Էդերսոնը 2012-ին «Լիոնի» հետ նվաճել էր Ֆրանսիայի գավաթը:
Բրազիլիայի հավաքականի կազմում իր միակ հանդիպումը Էդերսոնը անցկացրել է 2010 թվականին՝ ԱՄՆ-ի հավաքականի դեմ ընկերական խաղում (2:0):