Գերմանիայի Բունդեսլիգայի պաշտոնական կայքը հրապարակել է անցած տասնամյակի թոփ 10 գոլերը:
Լավագույնն է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» նախկին ռմբարկու Ռաուլի գոլը, ով այդ տարիներին խաղում էր գերմանական «Շալկե 04» ակումբում:
2011-12 մրցաշրջանում Ռաուլը գեղեցիկ գոլ էր խփել «Քյոլնի» դարպասը (5:1)՝ դարպասապահի վրայով գնդակը ուղարկելով դարպասը:
Հավելենք, որ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «Այնտրախտի» նախկին հարձակվող Սեբաստիան Ալեն՝ երրորդն է: