Իտալիայի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» նախկին հարձակվող Պաբլո Օսվալդոն վերսկսել է ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է Sky Italia-ն:
33-ամյա հարձակվողը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել արգենտինական «Բանֆիլդի» հետ:
Նախկինում նշվում էր, որ Օսվալդոն կարող է տեղափոխվել «Խիմնասիա», որը գլխավորում է լեգենդար Դիեգո Մարադոնան:
Հիշեցնենք, որ Օսվալդոյի վերջին ակումբը եղել էր «Բոկա Խունիորսը», որտեղ նա հանդես էր եկել 2016 թվականին: