«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ նա այլևս չի ուզում քննարկում ունենալ նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է El Mundo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի խաղացողը հասկացնել է տվել, որ ակումբը պետք է ընդունի իր պահանջները, հակառակ դեպքում Ռամոսը ամռանը կհեռանա։
«Արքայական» ակումբի ավագի ծառայություններով հետաքրքրված են «Պարի Սեն Ժերմենն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։