«Արարատ-Արմենիայի» արդեն նախկին կիսապաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը կարիերան կշարունակի Ղազախստանում:
Transfermarkt-ի հաղորդմամբ, Ալեքսը պայմանագիր է կնքել Ղազասխտանի Բարձրագույն խմբի նորեկ «Ատիրաուի» հետ, որը գլխավորում է հայ մարզիչ Արամ Ոսկանյանը:
Ալեքս Ջունիորը «Արարատ-Արմենիային» միացել էր 2019 թվականի ձմռանը և պայմանագիրն ավարտվեց օրեր առաջ: