«Վան» ակումբի մարզչական կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Սևադա Արզումանյանին փոխարինել է ռուս մասնագետ Կոնստանտին Զայցևը։
Նրան օգնելու են Միխայիլ Գալայդիչը և դարպասապահների մարզիչ Նիկիտա Իլյինը։
«Վանի» համար սա նորամուտի մրցաշրջանն է Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նախորդ մրցաշրջանում թիմը Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ հանդես էր գալիս Առաջին խմբի առաջնությունում, այնուհետև նրան փոխարինեց Սևադա Արզումանյանը:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Վանը» 11 խաղից հետո 10 միավորով 7-րդ տեղում է: