Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2018/2019 թթ-ի մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։
Ըստ կայքում ներկայացված հաշվետվության, ակումբը 528 մլն եվրոյի եկամուտ է ունեցել, իսկ կորուստները գերազանացում են 100 մլն եվրոն, որի պատճառը ՉԼ-ում չխաղալն է և ձևակերպած նոր տրանսֆերները։ Հիշեցնենք նաև, որ «Չելսին» նման իրավիճակում է նաև ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով։
Այս պահին Լեմպարդի գլխավորած ակումբը զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի աղյուսակի 4-րդ հորիզոնականը։