«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է հարձակվող Լուիս Սուարեսի՝ Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխման մասին։
«Դա աշխատանքի մի մասն է, դու շփվում ես ակումբի հետ։ Երբ եկա «Բարսելոնա», դրա հետ կապված մտքեր ունեինք, իսկ հետո որոշում կայացրեցինք։
Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե Սուարեսը տեղափոխվեր «Յուվենտուս», այլ ոչ թե «Ատլետիկո», քանի որ նա առաջվա պես Իսպանիայի առաջնությունում է։ Դա չափազանց բարդ որոշում էր, բայց մենք պետք է դա անեինք խաղացողի հանդեպ հարգանքից դրդված։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է։ Ու ես դեռ կողմ եմ մեր որոշմանը» ,-Կումանի խոսքերն է փոխանցում Тhe Athletic-ը։
Սուարեսը «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2014 թվականից։