Շարունակվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը։
«Լեսթերը» հյուրընկալվել էր «Նյուքասլին»։ «Աղվեսները» Այոսե Պերեսի, Ջեյմս Մեդիսոնի և Համզա Չոուդուրիի գոլերի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեցին մրցակցին։
Զուգահեռաբար ընթանում էր նաև «Սաութհեմփթոն» — «Տոտենհեմ» հանդիպումը։ «Խթանները» տարին սկսեցին պարտությամբ։ Դեննի Ինգսի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց «Սաութհեմփթոնին»։
Կայացել է ևս մեկ հանդիպում։ «Ուոթֆորդը» 2-1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։