Մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը։ Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ 10-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020 թվականի առաջին գոլը։ Խաղավերջում տանտերերը հետ բերին կորցրածը։ Աչքի ընկավ Ալիրեզա Ջահանբախշը։
Այս արդյունքից հետո «Չելսին» միավորների քանակը հասցրեց 36-ի ու շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում։
Զուգահեռաբար միմյանց դեմ մրցում էին նաև «Բարնլին» ու «Ասթոն» Վիլան։ Վերջիններս 2-1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։