«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը կվերադառնա մերսիսայդյան ակումբ:
«Յունիոնը», որտեղ գերմանացի ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես եկել վերջին վեց ամիսների ընթացքում, վերադարձրեց նրան «Լիվերպուլ»՝ չգնելով նրա ամբողջական տրանսֆերը: Մերսիսայդցիներն իրենց հերթին ցանկանում են վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին:
Կարիուսը միայն մեկ հանդիպում անցկացրեց բեռլինյան թիմի կազմում. նա դուրս եկավ փոխարինման՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում: