Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն «Շախտյորից» տեղափոխվել է «Ատալանտա»: Իտալական ակումբը երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարեց 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին:
Ըստ մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների Կովալենկոյի տրանսֆերը «Ատալանտային» արժեցել է 700 հազար եվրո: Նշենք, որ նման համեմատաբար ցածր գինը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ Կովալենկոյի պայմանագիրը «հանքափորների» հետ ավարտվում է ամռանը: