«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ստորացված է իրեն զգում «Լևանտեի» դեմ խաղում այն բանից հետո, երբ երկրորդ կեսում Զինեդին Զիդանը իսպանացու փոխարեն դաշտ է դուրս բերել Սերխիո Արիբասին, գրում է AS-ը։
Իսկոն ցանկանում է հեռանալ թիմից հիմա, սակայն տրանսֆերային պատուհանը մոտ է փակվելուն ու նոր ակումբ գտնելը հեշտ չէ։ Ակումբից ևս նրան հայտնել են, որ այսօր թիմից հեռանալը հնարավոր չէ։
Հաղորդվում է, որ Իսկոն ամռանը հեռանալու է «Ռեալից»։