«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները լոնդոնյան «Չելսիի» հետաքրքրությունների ոլորտում է:
Ըստ The Teleghraph-ի, լոնդոնյան ակումբը տեղեկատվություն է խնդրել գերմանական ակումբից այն մասին, թե արդյոք կա՞ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման գումարի հետ կապված կետ:
Այս մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայում անցկացրել է 17 հանդիպում «Լայպցիգի» կազմում, խփել է 18 գնդակ և դարձել 6 գոկային փոխանցման հեղինակ: