«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում արդեն 8 պարտություն է կրել։ Դրանցից 4-ը եղել է Լա լիգայում, 2-ը՝ Չեմպիոնների լիգայում, 1-ը Իսպանիայի սուպերգավաթում ու ևս մեկը Իսպանիայի արքայական գավաթում։
Թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ «Ռեալը» 3 խաղերում է պարտվել ընթացիկ մրցաշրջանում, առանց նրա՝ 5-ում, գրում է Marca-ն։
Ռամոսը ներկա պահին ապաքինվում է ծնկի վնասվածքից։
Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպանի ապագան «արքայական» ակումբում շարունակում է անորոշ մնալ։ Նրա պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Նոր պայմանագրի շուրջ համաձայնություն չկա։