Հայաստանի ազգային հավաքականի և Լիմասոլի ԱԵԼ-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը վարձավճարով հանդես կգա հունական «Լամիա» ակումբում: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը հունական ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Լամիան» հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայում և այս պահին 14 թիմերի պայքարում ընթանում է 13-րդ հորիզոնականում՝ վաստակած 11 միավորով:
Ղազարյանը Հունաստանի առաջնությունում հանդես գալու փորձ արդեն ունի: 2014/15 մրցաշրջանում նա հանդես է եկել «Օլիմպիակոս» և «Կերկիրա» ակումբներում:
Հայ ֆուտբոլիստը 2019 թվականից է հանդես գալիս ԱԵԼ-ում: Այս ընթացքում ընդհանուր առմամբ 21 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: