Ավարտվելց Ստանիսլավ Եֆիմովի՝ «Վան» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը և երկկողմանի որոշում կայացվեց այն չերկարաձգել։Այս մասին հայտնում է Չարենցավանի մամուլի քարտուղարությունը:
«Ես սիրեցի այս ակումբը, երկրպագուներին և քաղաքը, այդ իսկ պատճառով սրտի մեծ ցավով եմ հեռանում: Ձեզ մաղթում եմ հաղթանակներ և հաջողություններ»,- գրել է 27-ամյա ռուս կիսապաշտպանը Instagram-ում:
«Վանն» էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ստանիսլավին բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար: