«Ալավեսը» վարձակալական հիմունքներով ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ֆակունդո Պելիստրին, տեղեկացնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:
Համաձայնագիրը գործելու է մինչև այս մրցաշրջանի ավարտը և չի նախատեսում հիմնական պայմանագրի ստորագրում:
✅ @FPellistri07 ficha por el Deportivo Alavés 🙌
🇺🇾 El joven jugador uruguayo llega cedido por el @ManUtd hasta final de temporada 🤝
ℹ️👉 https://t.co/e2m24rNp76#OngiEtorriPellistri #GoazenGlorioso 🦊 pic.twitter.com/rIIEqipEJn
— Deportivo Alavés (@Alaves) January 31, 2021
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը 2020-ին էր տեղափոխվել մանչեսթերյան ակումբ:
Ուրուգվայցին այս ընթացքում ոչ մի հանդիպում չէր անցկացրել ԱՊԼ-ն ներկայացնող թիմում: