Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարիերան կշարունակի «Հերտայում»: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն Twitter-ի իր էջում:
Աղբյուրի համաձայն ՝ բեռլինյան ակումբի հետ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կլինի երկու տարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խեդիրան բանակցություններ է վարում «Էվերթոնի» հետ:
2015 թվականից Խեդիրան խաղում է Թուրինի «Յուվենտուսում»: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ոչ մի հանդիպում չի անցկացրել իտալական Ա Սերիայում:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Հերտան» 17 միավորով 14-րդն է: