Զլատան Իբրահիմովիչը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել «Միլանի» հետ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ պայմանագիրը ևս 1 տարով երկարաձգելու մասին կա պայմանավորվածություն։
Sky Sports-ին հայտնի է դարձել, որ 38-ամյա ֆուտբոլիստի՝ 50 % հանդիպումներին մասնակցելու դեպքում կգործի նշյալ կետը։
Եթե Զլատանը ամբողջ մրցաշրջանի ընթացքում մասնակցի հանդիպումների կեսից ավելիին, ապա համաձայնագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի։
Հիշեցնենք, որ Իբրան միլանյան թիմի առաջին ձեռքբերումն է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում։