Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին բրազիլական «Պալմեյրասն» ու բրազիլական «Սանտոսը»։
Հանդիպման միակ գնդակը խփվեց մրցավարի ավելացրած ժամանակի 9-րդ րոպեին։ Երբ թվում էր, որ խաղը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ, «Պալմեյրասին» առաջ մղեց փոխարինման դուրս եկած Բրեն Էնրիկեն։
«Պալմեյրասը» իր պատմության մեջ 2-րդ անգամ հաղթեց Լիբերտադորեսի գավաթում։ Առաջին հաղթանակը եղել էր 1999 թվականին։