«Ռեալը» Լա լիգայի 21-րդ տուրում 1-2 հաշվով պարտվեց «Լևանտեին»։
«Արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան, անկասկած, լավագույնն էր թիմի կազմում։ Նա երկրորդ կեսում հետ մղեց 11-մետրանոց հարվածն ու մի քանի անգամ փրկեց իր թիմին։
Կուրտուան հանդիպման ընթացքում 6 սեյվ է կատարել։ Սա բելգիացի դարպասապահի համար «Ռեալում» լավագույն ցուցանիշն է մեկ խաղում սեյվերի քանակով Լա լիգայում, հաղորդում է Opta-ն։
Կուրտուան «Ռեալում» է 2018 թվականից։ Անցած մրցաշրջանում նա նվաճել էր «Սամորայի» մրցանակը՝ առաջնությունում ամենից քիչ գնդակն ընդունելու համար։