ՀՖԿՍՊԻ-ն ներկայացրել է ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը Ամանորյա շնորհավորանքը․
«Սիրելի՛ հայրենակիցներ, ի դեմս Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աշխատակիցների և ուսանողների, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք: Թող այս Ամանորը նույնպես որպես՝ նոր ծրագրերի իրագործման մեկնարկի խորհրդանիշ, բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից ‼️
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ ուղղում կրթական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք իրենց գիտելիքների և մասնագիտական կարողությունների ողջ պոտենցիալով նպաստում են վաղվա բարձրակարգ մասնագետների կրթման և դաստիարակման գործին: Մաղթում եմ, որ եկող տարին բոլորի համար լինի իղձերի և նպատակների իրականացման տարի:
Շնորհավոր Ամանոր»: