Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց։ Մրցակիցը ռուսական «Ուրալն» էր։
Դավիդ Կամպանյայի սաները 0-2 հաշվով պարտվեցին մրցակցին։ Խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացեց Էրիկ Բիկֆալվին։ Երկրորդ կեսի մեկնարկում Չինգիզ Մագոմադովը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
«»