Կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ: Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ:
«Պատրա՞ստ եմ մնալ «Ֆիորենտինայում»: Այս հարցը պետք է ուղղեք ղեկավարությանը: Ես պատրաստ եմ, սա ակումբին ուղղված հարց է»,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիբերին չէր բացառել, որ կարող է վերադառնալ Բունդեսլիգա: