«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է իր հնարավոր հեռացման մասին լուրերը։
«Չեմ հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ պարբերաբար ասում, որ ես պիտի հրաժարական տամ։ Ես հոգի եմ տալիս «Նապոլիի» համար։ Այս պահին ես ակումբում եմ ու գիտեմ, թե ինչպես պիտի անեմ աշխատանքս։ Իմ կարծիքով՝ գործերը լավ են գնում։ Բայց եթե ակումբի նախագահին ինչ-որ բան դուր չգա, նա կարող է ինձ հեռացնել»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում լրագրող Նիկոլա Շիրան թվիթերյան իր էջում։
Գատուզոյի «Նապոլին» երեկ 4-2 հաշվով հաղթեց «Սպեցիային» ու դուրս եկավ Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչ։