«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից՝ տեղափոխվելով «Պարի Սեն Ժերմեն»։
Այսօր հայտնի էր դարձել, որ «Ռեալը» լրջորեն մտածում է այն մասին, որ ամռանը իսպանացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ։ Մանրամասներ էին հայտնի դարձել նաև Ռամոսի ու Ֆլորենտինո Պերեսի բանակցություններից։
La Sexta-ն գրում է, որ Ռամոսը միայն մեկ դեպքում կմնա «արքայական» ակումբում։ Եթե իսպանացի պաշտպանը հետ զանգի Պերեսին ու ընդունի սեղանին դրված առաջարկը, նա կմնա թիմում։ Եթե Ռամոսը չանի դա, ապա ակումբը կընդունի, որ Սերխիոն այլևս «Ռեալի» ֆուտբոլիստ չէ հունիսի 1-ից։
Ավելի վաղ Ռամոսի՝ «Պարի Սեն Ժերմենի» հավանական տեղափոխության մասին խոսել էր նաև փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։