Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Նապոլին» ընդունել էր «Սպեցիային» ու հաղթանակ տարավ: Հանդիպումն անցավ վերջերս անվանափոխված «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ու ավարտվեց 4-2 հաշվով:
Հանդիպման ելքը փաստացի վճռվեց առաջին կեսում, երբ տանտերերը 4-րդ գնդակը խփեցին: «Նապոլիի» կազմում աչքի ընկան Կալիդու Կուլիբալին (5՛), Իրվին Լոսանոն (20՛), Մատեո Պոլիտանոն (30՛) և Էլիֆ Էլմասը(40’):
Մրցակիցը միայն երկրորդ կեսում կարողացավ երկու անգամ հաջողության հասնել, բայց խաղը փրկել չհաջողվեց:
«Նապոլին» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ատալանտայի» հետ:




























































