«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Հոֆենհայմի» դեմ խաղին ծիածանագույն ավագի թևկապ կկրի։ Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բացի դրանից, տնային խաղի ժամանակ, որը կկայանա հունվարի 30-ին, «Ալյանց Արենայում» բոլոր գույներով ծիածաններ կշողան։ ԼԳԲՏ համայնքին ուղղված աջակցությանը կմիանան նաև «Բավարիայի» կանանց թիմերի ավագներն ու բասկետբոլիստները։
«Գերմանական ֆուտբոլում հիշատակի օրը հիմնված է Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային օրվա՝ հունվարի 27-ի վրա։ 2021 թվականի «Այլևս երբեք» արշավի ուշադրության կենտրոնում կլինեն նույն սեռերին մատկանող անձանց հարաբերությունները։
Բռնակալության տարիներին ազգայնական-սոցիալիստները դեմ էին դուրս գալիս բոլոր նրանց, ովքեր դուրս էին իրենց աշխարհայացքից։ Միլիոնավոր մարդիկ ենթարկվել են հետապնդումների, խոշտանգումների ու սպանվել են, նրանց մեջ ահռելի թիվ են կազմում հոմոսեքսուալները, որոնց նորմալ չեն կարծել։ «Բավարիան» ու Բունդեսլիգան բարձր ու հստակ հայտարարում են․ «Այլևս երբեք»»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։