Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հայտարարել է ակումբի լեգենդ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ պայմանագիրը երկարաձգելու մտադրության մասին:
«Հուսով ենք, որ նա կընդունի պայմանագիրը երկարաձգելու առաջարկը: Այժմ նա շատ լավ մարզավիճակում է և պատրաստ է օգնել թիմին:
Լուիջին ամեն օր ապացուցում է, որ ինքը դեռ կարող է ֆուտբոլ խաղալ, և մենք բոլորս շատ ուրախ կլինենք, եթե նա շարունակի դա անել», — Պիրլոյի խոսքերն է մեջբերում է Football Italia-ն:
43-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը «ծեր սինյորայի» կազմում անցկացրել է յոթ հանդիպում, որոնցից չորսում նա անառիկ է պահել դարպասը: