Իսպանիայի արքայական գավաթի 1/8-րդ եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ռայոյին»։
Հանդիպման 63-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Ֆրան Գարսիան։ Կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսին 6 րոպե անց հավասարեցրեց հաշիվը։
Խաղավերջում Ֆրենկի դե Յոնգը առաջ մղեց «Բարսելոնային»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է գալիս Իսպանիայի արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլ։