Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում «Ատալանտան» մրցում էր «Լացիոյի» դեմ։
7-րդ րոպեին Բերատ Ջիմսիտին առաջ մղեց «Ատալանտային»։ 17-րդ րոպեին Վեդատ Մուրիկին հավասարեցրեց հաշիվը։ Ֆրանչեսկո Աչերբին 34-րդ րոպեին առաջ մղեց հռոմեական թիմին։ 37-րդ րոպեին Ռուսլան Մալինովսկին հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսում տանտերերը մնացին 10 ֆուտբոլսիտներով։ Դաշտից հեռացվեց Խոսե Պալոմինոն։ Չնայած 10 հոգով լինելուն՝ «Ատալանտան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ 57-րդ րոպեին նրանց առաջ մղեց Ալեքսեյ Միրանչուկը։ 67-րդ րոպեին Դուվան Սապատան վրիպեց 11-մետրանոց նշակետից։
«Ատալանտան» հաղթեց 3-2 հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։