Իսպանական «Բետիսի» հարձակվող Անտոնիո Սանաբրիան մոտ է «Տորինո» տեղափոխվելուն, հաղորդում է Calciomercato-ն:
Նշվում է, որ թուրինյան ակումբը 7 միլիոն եվրո է առաջարկում «Բարսելոնայի» նախկին սանի համար: Եթե Սանաբրիան հետագայում թոփ ակումբ տեղափոխվի, այդ տրանսֆերի գումարի 10-15 %-ը կտրամադրվի «Բետիսին»:
24-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերի ընթացքում բուժզննում կանցնի Թուրինում:
Հիշեցնենք, որ Սանաբրիան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ: