Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ստեֆան Չուպիչը տեղափոխվել է Կիպրոսը ներկայացնող «Օլիմպիակոս Նիկոսիա», հայտնում է երևանյան ակումբի Facebook-յան էջը։
Չուպիչը «Արարատ-Արմենիային» միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 27 հանդիպման:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Չուպիչին ու մաղթել հաջողություն նոր թիմի կազմում։