Նորվեգացի հարձակվող Էլինգ Հոլանդը մեկնաբանել է «Ռեդ Բուլ Զալցբուրգից» Դորտմունդի «Բորուսիա» իր տեղափոխությունը.
«Ես ինտենսիվ բանակցություններ եմ վարել «Բորուսիայի» ղեկավարների հետ: Հատկապես շատ եմ շփվել Հանս-Յոահիմ Վատցկեի, Միխայիլ Ցորկի և գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրի հետ:
Հենց սկզբից ես ցանկանում էի տեղափոխվել այստեղ, որպեսզի ֆուտբոլ խաղայի Դորտմունդի՝ ավեի քան 80 հազար երկրպագուների անհավանական աջակցության ներքո: Ես արդեն վառվում եմ այդ ցանկությամբ»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հոլանդը 2019 թվականի հունվարից էր հանդես գալիս «Ռեդ Բուլ Զալցբուրգում»: Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Մոլդեում» և «Բրյունեում»: Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 22 խաղի է մասնակցել՝ դառնալով 28 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Բորուսիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 17 խաղում Լյուսյեն Ֆավրի թիմը 30 միավոր է վաստակել: