Sky Sport Italia-ն պնդում է, որ «Մարսելի» հարձակվող Մարլեյ Ակեն շուտով կդառնա «Յուվենտուսի» խաղացող:
Այսօր 20-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Իտալիա՝ թուրինցիների համար բուժզննում անցնելու: Բուժզննումից հետո խաղացողի հետ պայմանագիր կստորագրվի:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսը» ամռանը փորձելու է ձեռք բերել Պոլ Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդից» կամ Մանուել Լոկատելլիին «Սասուոլոյից»: