«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի նախկին գործակալ Կարիմ Ջազիրին խոսել է այն մասին, թե որտեղ է ֆրանսիացի ֆուտբոլիստը ցանկանում շարունակել կարիերան մադրիդյան ակումբից հեռանալուց հետո։
«Կարիմը վերադարձը «Լիո՞ն»։ Դա ժամանակի հարց է։ Նա իսկապես ուզում է դա։ Նա խոսում էր ինձ հետ «Լիոն» վերադարձի մասին ամբողջ ժամանակ»,-Ջազիրիի խոսքն է մեջբերում Inside Gones-ը։
Բենզեմայի պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։