«Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պատրաստվելով 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածին «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքը կմեկնարկի հունվարի 27-ին և կավարտվի փետրվարի 12-ին։
Հավաքի շրջանակում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ` մրցելով ռուսական «Ուրալի», «Ռոդինայի», «Զենիթի» ու լատվիական «Ռիգայի» հետ: