Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր մրցաշրջանի «Նյու Օրլեան» — «Սան Անտոնիո» հանդիոպումը չեղյալ է հայտարարվել երկու թիմերում կարանտինի պատճառով: Այս մասին հայտնում է Նյու Օրլեանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
Երկու թիմերն էլ չկարողացան հավաքագրել ութ խաղացողներ հանդիպմանը մասնակցելու համար: Հանդիպումը տեղի ունենար հունվարի 26-ին:
Նախկինում կորոնավիրուսի բռնկման պատճառով NBA-ն հետաձգել էր «Վաշինգտոնի» վեց հանդիպում անընդմեջ: