«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն Ա Սերիայի 19-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ խաղից հետո (2-0) մեկնաբանել է հարձակման գծի ուժեղացման հնարավորությունն ու պատմել վնասվածք ստացած Պաուլո Դիբալայի մասին։
«Մեզ նոր հարձակվող պետք չէ։ Մենք վերահսկում ենք իրավիճակը, բայց հարձակվող ձեռք բերելը մեզ համար առաջնահերթություն չէ։
Դիբալան փորձում է բարելավել վիճակը։ Նա որոշակի խնդիրներ ունի ծնկի հետ։ Ամեն օր հետևում ենք իրավիճակին։
Ինչ վերաբերում է մրցաշարային աղյուսակի դիրքին, ապա մենք պետք է կենտրոնանանք միայն մեր խաղի վրա։ Մեր ճանապարհը կախված է միայն նրանից, թե մենք ինչ ենք անում։ «Միլանն» ու «Ինտերը» ուզում են տիտղոս նվաճել, նույնը կարելի է ասել «Ռոմայի» ու «Նապոլիի» մասին։ Այնպես որ մինչև վերջ պայքար է լինելու»,-Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։