Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Լուտոն Թաունին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ՝ ապահովելով իր մասնակցությունը հաջորդ փուլին:
Լոնդոնցիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Թեմի Աբրահամը՝ աչքի ընկնելով 11-րդ, 17-րդ և 74-րդ րոպեներին: Հյուրերի կազմում մեկ գնդակ կարողաղացավ հետ բերել Ջորդան Կլարկը՝ 30-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Խաղավարտին՝ 86-րդ րոպեին, Ֆրենկ Լեմպարդի թիմը կարող էր 4-րդ գնդակն ուղարկել հյուրերի դարպասը, սակայն Տիմո Վերները վրիպեց 11-մետրանոցից:
Մրցաշարի հաջորդ փուլում «Չելսին» կմրցի «Բարնսլիի» հետ: