«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
Աղբյուրի համաձայն, կողմերը գրեթե համաձայնեցրել են գործարքի բոլոր պայմանները: Ինձագիի աշխատավարձը մեկ սեզոնի համար 2.5 միլիոն եվրոյից կբարձրանա 3 միլիոն:
44-ամյա մասնագետը հռոմեական թիմը գլխավորում է 2016 թվականից: