Լա լիգայի 20-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Ալավեսին»։
Խաղի 15-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Կազեմիրոն՝ անկյունայինից հետո գլխի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ 41-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Կարիմ Բենզեման։ Մինչև ընդմիջում հաշիվը խոշոր դարձրեց Էդեն Ազարը։
Երկրորդ կեսում տանտերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Խոսելուն։ 70-րդ րոպեին Կարիմ Բենզեման դուբլ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
«Ռեալը» հաղթեց 4-1 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 40-ի՝ շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։