Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Չելտնեմ Թաունին»։
59-րդ րոպեին Ալֆի Մեյը առաջ մղեց տանտերերին։ «Ման Սիթին» բավականին երկար ժամանակ չէր կարողանում գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։ Սակայն խաղավերջում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
81-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը հավասարեցրեց հաշիվը։ 84-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը առաջ մղեց «քաղաքաբնակներին»։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Ֆերան Տորեսը ձևակերպեց վերջնական հաշիվը։
«Ման Սիթին» հաղթեց 3-1 հաշվով ու դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/8-րդ եզրափակիչ։