Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում առաջատար «Միլանը» հյուրընկալել էր «Ատալանտային»։
26-րդ րոպեին Քրիստիան Գաբրիել Ռոմերոն առաջ մղեց հյուրերին։ 53-րդ րոպեին Յոսիպ Իլիչիչը կրկնապատկեց «Ատալանտայի» առավելությունը։ 77-րդ րոպեին Դուվան Զապատան հաշիվը խոշոր դարձրեց։ «Ատալանտան» հաղթեց 3-0 հաշվով։
Զուգահեռաբար «Ինտերը» հյուրընկալվել էր «Ուդինեզեին»։ Այդ խաղում դարպասի գրավումներ այդպես էլ չեղան, խաղն ավարտվեց 0-0 հաշվով։
Այսպիսով, «Միլանը», չնայած պարտությանը, մնում է առաջին տեղում վաստակած 43 միավորով։ «Ինտերը» մոտենում է «ռոսոներինեին»՝ հետ մնալով ընդամենը 2 միավորով։ «Ատալանտան» 36 միավոր ունի ու 4-րդն է։ «Ուդինեզեն» 18 միավորով 15-րդ տեղում է։