«Սևիլիան» Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում ընդունել էր «Կադիսին»։
Հանդիպման 35-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Յուսեֆ Էն Նեսիրին։ Մինչև ընդմիջում Էն Նեսիրին դուբլ գրանցեց՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
62-րդ րոպեին Էն Նեսիրին հեթ-տրիկ գրանցեց՝ խփելով «Սևիլիայի» երրորդ գնդակը։ Մարոկացի հարձակվողը խփեց Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր 12-րդ գնդակն ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Սևիլիան» միավորների քանակը հասցնում է 36-ի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։