Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էբերեչի Էզեյի ծառայություններով:
Ըստ Daily Mail-ի, «Չելսին» հետաքրքրված է 21-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով, և հնարավոր է, որ «կապույտները» փորձեն ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Էզեն պաշտպանում է ՔՊՌ-ի գույները 2016 թվականից, և այժմ նաև պարբերաբար հրավիրվում է Անգլիայի Մ21 հավաքական, չնայած ունի Նիգերիայի ազգային հավաքականիծ հրավեր: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 24 հանդիպման Չեմպիոնշիփի շրջանակներում՝ աչքի ընկել 9 գոլով (տուգանայինից 4 հարված):