Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ֆեյենորդի» պաշտպան Մարկոս Սենեսիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է TyC Sports-ը:
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական մի շարք թիմեր, այդ թվում նաև «Միլանը»:
Հոլանդիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սենեսին անցկացրել է 17 հանդիպում:
Սենեսին հոլանդական թիմում է հանդես գալիս 2019 թվականից: