«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վնասվածքի պատճառով 4-ից 6 շաբաթ բաց կթողնի, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է ՝ բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բելգիացին լրջորեն վնասել է ոտքի մկանը և առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին:
Այսպիսով, 29-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ հանդիպումները (փետրվարի 13,20):
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դե Բրույնեն դարձել է 3 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: