Զլատան Իբրահիմովիչը վերադառնում է «Միլան»:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, կողմերը մինչև 2020 թ․ ամառ համաձայնեցրել են պայմանագիրը՝ հետագայում մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Շվեդը պայմանագրի առաջին մասով կվաստակի 3 մլն եվրո, իսկ երկարաձգման համար կստանա ևս 4.5-6 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Իբրան 2010-2012 թթ-ին ելույթ է ունեցել «Միլանի» կազմում: